Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Թեհրանը երկու անգամ ավելի հին է

Թեհրանը երկու անգամ ավելի հին է
14.01.2015 | 12:55

Պարզվել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանը երկու անգամ ավելի հին է, քան համարվում է՝ իր բլոգում գրել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Նրա խոսքով՝ «Թեհրանի շուկայի» հարավային կողմում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է մարդու կմախք, որը պատկանել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ հազարամյակին:
Մինչ այժմ Թեհրանում հայտնաբերված ամենահին գտածոն թվագրվել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով, այսինքն՝ դրա տարիքը գնահատվել է երեք հազարամյակ: Նոր հայտնաբերված մարդու կմախքը Թեհրանը «ծերացրել» է ավելի քան երկու անգամ:

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ